Թուրքիայի Սամսուն քաղաքում մեկնարկել է Օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարը:
Հայաստանի հավաքականից առաջինը մեկնարկեց 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, ով հաղթեց հույն Անտոնիա Պապուցակիին:
1/8-ում Անուշը մրցելու է Ռումինիան ներկայացնող Պերիոչ Լակրամիորայի հետ: Մենամարտը տեղի կունենա ապրիլի 11-ին:
Ապրիլի 9-ին ռինգ են դուրս եկել նաև 64 կգ Հովհաննես Բաչկովնը և 91 կգ քաշային Ռաֆայել Սիմոնյանը:
ՀԱՕԿ լրատվության բաժին