Տափերական համայնքի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ապրիլի 10-ին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի Թալիշի հատվածում զոհվել է 1993 թվականին ծնված տափերականցի Ռոբերտ Աբրահամի Աբրահամյանը:
Որևէ այլ տեղեկություն համայնքի պաշտոնական կայքում հրապարակված չէ, այլ միայն տեղադրված է Ռոբերտի լուսանկարը: Հավելենք, որ ԼՂՀ ՊԲ պաշտոնական կայք-էջում նոր զոհերի մասին որևէ տվյալներ դեռ չկան: