ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես եւս մեկ անգամ հայտարարում եմ, որ թե՛ ես, թե՛ Տարոն Մարգարյանն էդ ՍՊԸ-ի, գծերի հետ ընդհանրապես կապ չունենք: Ես տվյալ ժամանակահատվածով եմ խոսում, ինձ անցյալի մասին ոչ մեկ հարց չի տվել: Իսկ անցյալում ինչ եղել է, էդ արդեն թող ես իմանամ, ու պետռեգիստրում դա երեւում ա»:

Ռոբերտ Սարգսյան «168 ժամ»

Փեսա-աներձագ զույգը կարծես թե նպատակաուղղված ուզում է ստախոսի անուն հանել: Ախր պարզից էլ պարզ երեւում է, որ հ. 5 եւ հ. 32 երթուղիները պատկանում են այս զույգին, անգամ ՍՊԸ-ի անունն է դա ցույց տալիս: Ավելին, նույնիսկ հրապարակվեց նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ 2006թ. տեղի ունեցած զրույցի ձայնագրությունը, որտեղ Ա. Մարգարյանն ասել է, որ իր որդին գիծ ունի: Ի՞նչ իմաստ ունի թաքցնել մի բան, որն առանց այն էլ բոլորը գիտեն: Տպավորություն է ստեղծվում, որ կան պաշտոնյաներ, որոնք պարզապես հաճույք են ստանում վարկաբեկվելուց, չնայած տեղից էլ վարկաբեկված են:




Լրահոս