ԼՂ հակամարտության հարցում ստատուս-քվոյի պահպանումը երաշխիքներ չի տալիս. Գերմանիայի ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող ղեկավարի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ: Այս մասին հայտնել է Գերմանիայի արտաքին քաղաքականության գերատեսչությունը:

Հանդիպման ժամանակ կողմերը նշել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման կարևորությունն ու քաղաքական բանակցությունների վերսկսումը:

Ընդ որում, Շտայնմայերն ընդգծել է, որ ստատուս-քվոյի պահպանումն ապագայի ոչ մի երաշխիք չի տալիս և կրկին կարող է իրավիճակի էսկալացիայի հանգեցնել:




Լրահոս