Շվեդիան մայիսի 9-ից ևս մեկ ամսով կերկարաձգի ժամանակավոր սահմանային հսկողությունը Շենգենյան համաձայնագրի մյուս երկրների հետ:
«Շվեդիայի կառավարությունը որոշում է կայացրել սահմանային հսկողությունը 2016 թվականի մայիսի 9-ից մինչև հունիսի 7-ը երկարաձգելու մասին: Կառավարությունը մտադիր է վերադառնալ հարցին, թե արդյո՞ք կա հունիսի 7-ից հետո սահմանային հսկողության հետագա երկարացման անհրաժեշտություն»,- ասված է երկրի արդարադատության նախարարության տարածած հաղորդագրությունում:
Հավելենք, որ Շվեդիայում սահմանային ստուգումներ են իրականացվում անցած տարվա նոյեմբերից: