Եթե ցանկանում ենք պատերազմական գործողությունների դիմացն առնենք, ապա ճանաչումն այլընտրանք չունի. Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք ՀՀ կառավարությունն մայիսի 5-ին, հավանության արժանացրեց ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի ներկայացրած նախագծի եզրակացությունը` «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին»։ Գործադիր մարմնի նիստին ներկա էր նաև պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ գործադիր մարմնի ընդունած որոշմանը:

«Շուտով Ազգային ժողովը կքննարկի այս նախագիծը, որի ժամանակ էլ մենք կտեսնենք պատգամավորների դիրքորոշումը։ Եթե ցանկանում ենք պատերազմական գործողություններ դիմացն առնենք, ունենանք գործընկերներ և աջակիցներ ամբողջ աշխարհում, ապա ճանաչումն այլընտրանք չունի։ Ճանաչմամբ մենք կանխում ենք բավականին շատ խնդիրներ, մենք աշխարհում դառնում ենք քաղաքական գործոն», – նշեց նա։
Փոստանջյանը նշեց, որ ըստ էության, կառավարությունը կողմ էր նախագծին:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում




Լրահոս