![](https://armlur.am/wp-content/uploads/2016/05/1442639319_150918-eric-fanning-430p_da65de2762cfa7dda20831d39469dc3a.nbcnews-fp-1200-800.jpg)
Նախկին ԱՄՆ-ի պաշտպանության փոխնախարարի պարտականություններն իրականացնող Էրիկ Ֆեննինգը դարձել է առաջին բացահայտ համասեռամոլը, ով ստանձնել է ԱՄՆ-ի բանակի նախարարի պաշտոնը: Նրա թեկնածությունը հաստատվել է Սենատի կողմից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Իր պաշտոնում Ֆեննինգը, ում Պենտագոնի ղեկավարի մտերիմ խորհրդական են համարում, կենթարկվի անձամբ պաշտպանության նախարարին: Նոր ղեկավարը կկորդինացնի ԱՄՆ-ի ցամաքային ուժերի աշխատանքը:
Նշվում է, որ ներկայումս ԱՄՆ-ում քարոզարշավ է ընթանում՝ կապված ԶՈւ շարքերում համասեռամոլների ինտեգրացման հետ: