Ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովան ազատ է արձակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի Գերագույն դատարանը լրագրող Խադիջա Իսմայիլովայի կալանավորման իրական ժամկետը՝ պայմանականով փոխարինելու մասին որոշում է ընդունել, փոխանցում է BBC-ն:

Իսմայիլովան դատապարտվել էր 7,5 տարվա ազատազրկման 2015թ. սեպտեմբերին:

Նրան մեղավոր էին ճանաչել հարկերից խուսափելու, գողության, անօրինական ձեռնարկատիրական գործունեության, ծառայողական դիրքի չարաշահման մեջ: Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները Իսմայիլովայի նկատմամբ գործընթացը քաղաքականապես մոտիվացված են ճանաչել:




Լրահոս