Ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոն, ով ազատ արձակվեց ռուսական ՍԻԶՈ-ից, հայտարարել է Ուկրաինայի նախագահ դառնալու պատրաստակամության մասին, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
«Ուկրաինացինե՛ր, եթե պետք է, ես կդառնամ նախագահ»,-Սավչենկոյի խոսքն է մեջբերում «Ուկրաինսկայա պրավդա»-ն:
Մինչ այդ նա պնդում էր, որ «շատ է սիրում իր աշխատանքն ու ցանկանում է թռչել»: Օդչաուն հանդես է եկել հայարարությամբ ազատ արձակումից մեկ օր անց մամուլի ասուլիսի ժամանակ:
Նադեժդա Սավչենկոն Ռուսաստանում կալանքի տակ էր գտնվում 2014թ. ամռանից մինչև 2016թ. մայիսը: Դատավճռից հետո նա ազատ արձակվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համաներմամբ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Սավչենկոն կզբաղվի Ուկրաինայի ազգային անվտանգության հարցերով: