Վկայակոչելով Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) տնտեսական կանխատեսումները՝ «Ռիա նովոստի»-ն տեղեկացնում է, որ Մեծ Բրիտանիայի ելքը Եվրամիությունից կարող է հանգեցնել եվրագոտում տնտեսական աճի նվազեցման:
«Մեծ Բրիտանիայի` Եվրամիությունից դուրս գալու որոշումը կարող է էապես նվազեցնել տնտեսական աճը եվրագոտում՝ մեծացնելով հավելավճարի ռիսկն ու նվազեցնելով ակտիվների գինը»,- այս մասին ասվում է տնտեսական կանխատեսման մեջ: