Ընդհանրապես ուրախ եմ, որ ցանկացած հայ վերադառնա տուն, ոչ թե ապրի արտասահմանում, այլ լինի Արցախում կամ Հայաստանում: ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ԼՂՀ ՊԲ հիմնադիր Սամվել Բաբայանի վերադարձին, այս մասին նշեց պատգամավոր Թևան Պողոսյանը:
«Այդ իմաստով ուրախ եմ, տեսա, թե ինչ հանրություն է այնտեղ ողջունում Բաբայանին, ինչը նշանակում է, որ այդքան մարդու տեսակետը պետք է հարգել և ուրախանալ: Շատ եմ ուրախացել երեկ դիտելով այդ հավաքը», – նշեց նա:
Պողոսյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանի նկատմամբ բռնությանը, դատապարտելի համարեց այն: Խոսելով Բաբայանի կողմից և նրա հասցեին հնչող քննադատությունների մասին` Թևան Պողոսյանը ընդգծեց. «Հայկական սոցցանցերն ավելի էին բաժանված տարբեր խմբերի, ավելի շուտ էին քննադատում, քան Ղարաբաղում: Ամեն ինչ նորմալ է, եթե դա էթիկայի կանոնների մեջ է լինում»:
Մանրամասները`ArmLur.am-ի տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան