«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հրամանով Նաիրա Հայրապետյանը հունիսի 1-ից ստանձնել է նախարարի խորհրդականի պաշտոնը հասարակական հիմունքներով: Հայրապետյանի անունը շատերին կարող է ոչինչ չհուշել: Սակայն նա ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի մայրն է: Ասել է, թե նաև ՀՀ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանի մորաքույրը:
«Ժողովուրդ»-ը փորձեց Ուրիխանյանից պարզել, թե Նաիրա Հայրապետյանը նախարարին ինչ խորհուրդներ է տալիս: Պատգամավորի փոխարեն պատասխանեց նրա օգնականը՝ Վարդան Քոչարյանը՝ ասելով. «Նաիրա Հայրապետյանը երկար տարիների մանկավարժի փորձ ունի, մանկավարժական գիտությունների թեկնածու է, դոցենտ եւ տասը գրքի հեղինակ: Ներկա պահին դասավանդում է ռուս-սլավոնական համալսարանում եւ ՀՀ գիտութունների ազգային ակադեմիայի մագիստրատուրայում:
Հաշվի առնելով պետական միջոցների տնտեսման անհրաժեշտությունը եւ ուռճացված ապարատի կրճատումը՝ նախարարի խորհրդական է նշանակվել հասարակական հիմունքներով, այսինքն՝ առանց աշխատավարձի»:
Հավելենք, որ, ըստ լուրերի, հրամանը ստորագրվել է ՀՀ կառավարությունից ստացված զանգից հետո: