Վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշում է կայացրել.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1711-Ն որոշման հավելվածի 27-րդ կետը՝
Գրիշա Հովհաննիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնի համար մրցույթի անցկացման արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին նշված պաշտոնում նշանակելըրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն»։
Մեկ այլ որոշմամաբ Գրիշա Հովհաննիսյանին ազատել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից իր դիմումի համաձայն:
Հովիկ Աբրահամյանի մեկ այլ որոշմամաբ էլ Հասմիկ Ղազարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից` իր դիմումի համաձայն: