Բորիս Ջոնսոն՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի հավանական թեկնածուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բուքմեյքերների գնահատականների համաձայն՝ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ կարող է դառնալ Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնը, փոխանցում է Reuters գործակալությունը:

«Եվրամիության կազմի Մեծ Բրիտանիայի դուրսբերումը չի նշանակում, որ իր քաղաքացիները դադարել են եվրոպացիներ լինել: Մեծ Բրիտանիան մնում է եվրոպական գերտերություն, և 21-րդ դարում անհրաժեշտություն չկա մաս լինել այնպիսի դաշնային համակարգի, ինչպիսին ԵՄ-ն է: Մեծ Բրիտանիան Եվրոպայի կազմում է և չի հրաժարվի նրանից»,-ասել է Ջոնսոնը:

Հիշեցնենք, որ ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո երկրի վարչապետ Դևիդ Քեմերոնը հրաժարական է տվել:




Լրահոս