Մանվել Գրիգորյանը խիստ հսկողություն է սահմանել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը մասնակցեցին ԱԺ արտահերթերին. առաջին արտահերթին Սեյրանը մասնակցեց, երկրորդին` Մանվելը: Բանն այն է, որ ապրիլյան քառօրյայից հետո գեներալները հերթով գնացել են արտերկիր` առողջությունն ստուգելու․ սկզբում գեներալ Մանվելն է մեկնել Ֆրանսիա, հետ եկել, ապա Սեյրանն է մեկնել՝ սկզբում Իսրայել, հիմա էլ Ֆրանսիայում ստուգվում-բուժվում են:

Սեյրան Սարոյանը նաև «մեկ-մեկ չարաշահում է»: Ակորդեոնիստ Աշոտը նվագում է, ինքը` երգում, ու էդպես ողջ գիշեր «չարաշահո՞ւմ են»: «Հա, լինում ա ըտենց` մեկ-մեկ, բայց գեներալ Մանվելը խիստ հսկողություն ա սահմանել վրեն, չի թողնում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս