ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 13-ին` առավոտյան ժամը 6:00-ի սահմաններում, Ճամբարակ-Դրախտիկ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում տեղի է ունեցել քարաթափում:
Խոշոր ժայռաբեկորները երկկողմանի փակել էին ճանապարհը, սակայն Ճամբարակի տարածաշրջանը սպասարկող ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները կարճ ժամանակում քարերը ճանապարհի երթևեկելի հատվածից տեղափոխել են կողնակների վրա։
Ճանապարհն այժմ երկկողմանի երթևեկելի է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Օրվա ընթացքում կկատարվեն նաև պայթեցման աշխատանքներ, որից հետո ճանապարհն ամբողջությամբ կմաքրվի քարաբեկորներից։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն