Երևանի քաղաքապետարան հայտնում է.
«Հարգելի համաքաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ անորոշ ժամանակով դադարեցված է երթևեկությունը մայրաքաղաքի Խորենացի փողոցի Սարի Թաղ բարձրացող ճանապարհի սկզբնամասից մինչև Սասունցի Դավիթ փողոց ընկած միջանկյալ հատվածում:
Նշված ճանապարհահատվածով իրականացվող հասարակական տրանսպորտի աշխատանքը կազմակերպվում է Տիգրան Մեծ պողոտայով և Սասունցի Դավիթ փողոցով»: