Այսօր վաղ առավոտից «անհետացած» Գարեգին Չուքասզյանը հայտարարություն է տարածել, անդրադառնալով իր համախոհների՝ ՊՊԾ գնդի վրա զինված հարձակում իրականացնելուն։ Հիմնադիր խորհրդարանի նախագահը, մասնավորապես գրել է․
«Ես ճակատագրից շնորհակալ եմ, որ Հայաստանի հանրապետության և Արցախի ապագայի համար այսքան վճռորոշ ժամանակաշրջանում պատիվ ունեմ ճանաչելու և ընկերը լինելու Ժիրայր Սեֆիլյանի և Սասնա Ծռեր ջոկատի բոլոր ապստամբ տղաների …
Լիազորված եմ զգուշացնել երկրի այսօվա «կառավարիչներին», որ եթե լինի գրոհ, ապա այն նոր անպատիժ Մարտի 1-ով չի ավարտվելու, և Պայքարը չի դադարելու: Իշխանությունների համար անցնցում հեռացման հնարավորությունների պատուհանը ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ կփակվի և իրենք ստիպված են լինելու գործ ունենալ համազգային ամենօրյա պայքարի այլ տրամաբանության հետ, որը նման է լինելու ֆրանսիական Դիմադրության շարժման ազատագրական պայքարին»։