Այսօր ՊՊԾ գնդում գտնվողներին հասանելի է եղել ԱԱԾ կողմից հետևյալ բովանդակությամբ կոչը:
ԱԱԾ հայտարարության համաձայն` զինված խմբի անդամներին սպասում է մինչև 15 տարվա ազատազրկում: ԱԱԾ-ից հայտնում են նաև, որ իր պահանջներից հրաժարված և պատանդին կամովին ազատ արձակած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում: