«Սասնա ծռեր»-ը հաշվեհարդա՞ր է տեսել բեռնատարի տիրոջից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Խաչատուր Գիչյանը ցուցմունք է տվել«Սասնա ծռեր» խմբավորման դեմ` ասելով որ առանձին անդամներ վերցրել են իր մեքենան՝ ընտանիքի հետ հաշվեհարդար տեսնելու սպառնալիքով:

ArmLur.am-ը փորձեց Խաչատուր Գիչյանի պաշտպան Տիգրան Սարգսյանից տեղեկանալ, թե ովքեր և ինչպես են մեքենան վերցրել նրանից, սակայն պաշտպանը նշեց, որ մանրամասներին չի տիրապետում. «Պաշտպանյալիս տված ցուցմունքն ու դրա բովանդակությունը համարվում են նախաքննական գաղտնիք և մանրամասնել չեմ կարող: Քանի որ արդեն ԱԱԾ տարածել է, որ կա նման ցուցմունք ես միայն կարող եմ հաստատել»:




Լրահոս