Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 8-ից 11-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 26 դեպքից բացահայտվել է 17-ը, կողոպուտի 4 դեպքից` 2-ը, խարդախության`18, յուրացման կամ վատնման և խուլիգանության 1-ական դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 7 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության` 3, խարդախության` 2, մարմնական վնասվածք հասցնելու և խուլիգանության 1-ական դեպք: Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 25 պատահար. 32 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ