«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ գրել էինք, որ ավելի քան մեկ տարի է, ինչ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քննում է 2015-ի հունիսի 23-ի վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայում նստացույցը ցրելու ընթացքում ոստիկանների կողմից լրագրողների նկատմամբ նպատակաուղղված բռնություն կիրառելու փաստերը: Մեկ տարի անց չորս ոստիկանների մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ մասով` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու հատկանիշներով, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Սակայն «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս գործով առաջիկայում նոր մեղադրյալներ եւս կներգրավվեն: Փաստացի, ՀՀ իշխանությունները ընդունում են, որ այս տարվա հուլիսի 29-ի երեկոյան դեպքերը, երբ ոստիկանները նպատակաուղղված բռնություն էին կիրառում իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների նկատմամբ, իրենց անգործության հետեւանքն էր: Եթե ՀՔԾ-ն մեկ տարի առաջ ոստիկաններին պատժեր՝ լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելու համար, ապա հուլիսի 29-ի դեպքերը չէին լինի»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: