«Ռուսաստանը հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքին: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել, եւ դա սկզբունքային դիրքորոշում է: Այն բազմիցս արտացոլվել է ՌԴ ԱԳՆ եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններում: Հարկ ենք համարում հիշեցնել նաեւ ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների՝ այս տարի Լոհ Էրնում ընդունած հայտարարության մասին, որում ասվում է, որ ռազմական գործողությունների սկսումը կարող է աղետալի հետեւանքներ ունենալ տարածաշրջանի բնակչության համար»: Այս մասին ադրբեջանական ԸկԸ գործակալության թղթակցին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ի մամուլի եւ տեղեկատվության դեպարտամենտից՝ պատասխանելով Հայաստանում ռուսական ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկիի հայտարարության մասին հարցին: Հիշեցնենք, որ ՌԴ պաշտպանության նախարարության «Կարմիր աստղ» պաշտոնական մարմնին տված հարցազրույցում Ռուզինսկին մասնավորապես նշել էր, որ «եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի Լեռնային Ղարաբաղում, ռազմաբազան կմիջամտի հակամարտությանը»:
ՌԴ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ