Նոյեմբերի 13-ին, ժամը 17.50-ին, ոստիկանության ծառայողները մետրոպոլիտենի “Զորավար Անդրանիկ” կայարանի նախասրահից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1993 թ. ծնված Սմբատ Գ.-ին և 1988 թ. ծնված Արշակ Հ.-ին: Խուզարկությամբ Սմբատ Գ.-ի գրպանից հայտնաբերվել է ծխախոտի գլանակ` լցոնված դեղնականաչավուն, կանեփանման զանգվածով: Նրա բացատրությամբ` հայտնաբերվածը մարիխուանա թմրամիջոց, որն առավոտյան իրենց տանն իրեն տվել է Արշակ Հ.-ն: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:
Ծխախոտի գլանակ` թմրամիջոցի պարունակությամբ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ