Նախաձեռնողներն ինչ-որ նպատակներ են հետապնդում. Արման Մելիքյանը` ԼՂՀ Սահմանադրության փոփոխության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ նախօրեին ԼՂՀ խորհրդարանը հրապարակեց Արցախում նախատեսվող սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը: Ըստ այդմ, ԼՂՀ-ում պատրաստվում են կիսանախագահական կառավարման համակարգից անցում կատարել նախագահականի:

«Ժողովուրդ»ը փորձեց ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանից պարզել, թե ըստ նրա՝ նման փոփոխությունները որքանով անհրաժեշտ եւ հրատապ են, ինչպես նաեւ՝ ինչպես է գնահատում այն հանգամանքը, որ այդ ամենի արդյունքում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի պաշտոնավարման ժամկետը կարող է երեք տարով` մինչեւ 2020թ. երկարացվել:

«Ակնհայտ է, որ նախաձեռնողներն ինչ-որ նպատակներ են հետապնդում եւ իրենց տեսանկյունից այդ սահմանադրական փոփոխություններն անհետաձգելի են: Եթե ճիշտ է, որ գործող նախագահ Բակո Սահակյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգելու տարբերակ է նախատեսված, ապա մտահոգություններն ավելի առարկայական են դառնում, քանի որ առաջ է գալիս նրա կողմից եւս մի քանի տարով իշխանությունը պահելու, անգամ յուրացնելու նպատակով գործող Սահմանադրությունը փոխելու հիմնավոր կասկած»,-ասաց Ա. Մելիքյանը:




Լրահոս