Իտալիայի արտակարգ եվ լիազոր դեսպանը` ԱԻՆ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր ԱԻ նախարար Ա. Երիցյանը ընդունեց Հայաստանում Իտալիայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիին:
Նախարարը, ողջունելով հյուրին, մասնավորապես ասաց.
– Ուրախ եմ, որ այցելեցիք Արտակարգ իրավիճակների նախարարություն: Այն, համեմատաբար երիտասարդ կառույց է, սակայն իրականացնում է բազմոլորտ գործունեություն, և նախարարության կազմում կան ծառայություններ, որոնք ունեն հարյուրամակների պատմություն: Շատ եմ կարևորում Իտալիայի հետ համագործակցությունը, որը կարծում եմ պետք է ընդլայնել։
Դեսպան Սկապինին հավելեց, որ համագործակցությունն ի սկզբանե աչքի է ընկել ակնհայտ արդյունավետությամբ. – Ես ավարտում եմ իմ առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում: Իմ գործունեության ընթացքում փորձել եմ դիտարկել բոլոր բնագավառներն ու ոլորտները, և Արտակարգ իրավիճակների նախարարությունը բացառություն չէր: Կարծում եմ` պետք է անենք ավելին, որպեսզի համագործակցությունն էլ ավելի արդյունավետ լինի: Իտալիան, ելնելով իր աշխարհագրական դիրքից, հակված է ենթարկվելու աղետների, ուստի կարող է առաջարկել իր մոդելը` աղետների ռիսկերի նվազեցման և հետևանքների վերացման ուղղությամբ: Մեր համագործակցությունը պետք է լինի շարունակական և իրականացվի բոլոր մակարդակներում: Ես չափազանց կարևոր եմ համարում ԱԻՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը, և դա կլինի այն առաջնային հարցը, որը ես կներկայացնեմ Իտալիայի հանրապետության կառավարությանը:
Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ և Հայաստանի Հանրապետությանը` իմ առաքելությունն արդյունավետ իրականացնելուն աջակցելու համար:




Լրահոս