Մեծ լարվածություն՝ Դավիթ Հարությունյանի, Իշխան Զաքարյանի և ԱԺ պաշտոնյաների միջև. գործը հասել է նախագահական. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեզ հայտնի դարձավ, որ վերջերս բավական մեծ լարվածություն է առաջացել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի, Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի և Ազգային ժողովի պաշտոնյաների միջև։

Լարվածությունն ինչ-որ պահի այնքան է խորացել, որ գործը հասել է նախագահական։ Խնդիրը ՎՊ մասին նոր օրենքի նախագիծն է, որը ԱԺ-ն պետք է քննարկի և ընդունի առաջիկայում։ Ի. Զաքարյանը ցանկանում Է, որ ՎՊ-ն հնարավորինս անկախ լինի, կարողանա բյուջետային ծախսերի վրա իր ստուգելու լծակներն ավելացնել և Աժ-ին էլ շատ հաշվետու չլինել։ Կառավարությունը փորձում է այնպես անել, որ բյուջեի վրա թե ՎՊ-ի, թե Աժ-ի վերահսկողությանը հնարավորինս քիչ լինի։ ԱԺ-ն էլ իր հերթին աշխատում է այդ նոր օրենքով թե՛ ՎՊ-ի, թե՛ կառավարության գործունեության վրա հնարավորինս շատ վերահսկողություն ունենալ։ Եվ, որոշ տեղեկությունների համաձայն, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հետ հիմա նախագահականից փորձում են այս երեք ինստիտուտների լիազորությունները բաժանել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս