«Սասնա ծռեր»-ի անդամ Գևորգ Իրիցյանը կշարունակի մնալ կալանքի տակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժել է  «Սասնա ծռեր» խմբի անդամ Գևորգ Իրիցյանի կալանքը վերացնելու մասին փաստաբան Լուսինե Մարտիրոսյանի բողոքը:

Նշենք, որ Գևորգ Իրիցյանի պաշտպանը Վերաքննիչ դատարանի որոշումը կբողոքարկի Վճռաբեկ դատարանում:

Հիշեցնենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):




Լրահոս