2016 թվականի մարտի 24-ից Արմեն Սաքապետոյանը զբաղեցնում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը: Ուսումնասիրելով նրա գույքի և ունեցվածքի մասին հայտարարագիրը` պարզ է դառնում, որ ՊԵԿ փոխնախագահը որպես անշարժ գույք հայտարարագրել է անհատական բնակելի տուն, հասարակական նշանակության շինություն և հողամաս, ինչպես նաև VOLKSWAGEN PASSAT 2.0 FSI մակնիշի ավտոմեքենա:
Հետաքրքիր է նաև պաշտոնյայի հայտարարագրի թանկարժեք գույք բաժնում ներկայացված տվյալները: Ըստ այդմ` Սաքապետոյանը պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է թանկարժեք գորգ: Նշենք, որ հայտարարագրերում թանկարժեք է համարվում 8 միլիոն դրամը գերազանցող կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող ցանկացած գույք:
Որպես դրամական` միջոց նա հայտարարագրել է 80 հազար դոլար, իսկ մեկ տարվա ընթացքում աշխատանքի վարձատրության շնորհիվ ստացել է 1 մլն 443 հազար դրամ: Նրա հետ փոխկապակցված այլ անդամների հայտարարագիր ներկայացված չէ: