Խոսքը գնում է վարչապետի փոփոխության մասին, դա բացառապես նախագահի լիազորությունների շրջանակներում է, և միայն նա կարող է այդ գործառույթն իրականացնել: ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ՀՀԿ խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանը:
«Շատ-շատ մարդիկ կան, որոնք բոլոր առումներով ներուժ ունեն ցանկացած պաշտոնում աշխատելու և օգուտ բերելու, պետք չէ առանձնացնել մեկը մյուսից: Ընդհանրապես ես կարծում եմ, որ միշտ էլ դրական երևույթ է համարվում, որ կարող ենք նոր փոփոխություններով առաջընթաց ապահովվել»,-ասաց Շիրակ Թորոսյանը:
Շիրակ Թորոսյանի խոսքով՝ փոփոխությունները չեն բերում ժողովրդավարության անկման, չեն բերում մարդու իրավունքների մակարդակի անկման, տնտեսական անկման: Եթե այդ փոփոխությունները նպաստելու են այս ամենի բարելավմանը, իհարկե ողջունելի են»:
Հիշեցնենք, որ ըստ շրջանառվող լուրերի` վարչապետ Հովիկ Աբրահամյանի փոխարեն շուտով այդ պաշտոնը կզբաղեցնի Երևանի նախկին քաղաքապետ, «Հայռուսգազարդի» նախկին գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը:
Լիդա Եղիազարյան