«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավել Մանուկյանին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ:
ArmLur.am-ի հետ զրույցում Պավել Մանուկյանի դուստրը՝ Ասպրամ Մանուկյանըՙ նշեց, որ հորը տեղափոխել են Էրեբունի Բկ, քանի որ պիտի վիրահատեն: Նա նաև ասաց, որ դեռևս չի նշվել վիրահատությունը կկայանա այսօր, թե վաղը:
Հիշեցնենք, որ Պավել Մանուկյանը վիրավորվել էր ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ: