Գերմանիան պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաղաբի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ասվում է Անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ Գերմանիայի նախագահ Իոահիմ Գաուկի շնորհավորական ուղերձում:
Նրա խոսքով՝ ԼՂ հարցի լուծումը Հայաստանի համար մեծ նշանակություն ունի: «Որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկիր՝ Գերմանիան ցանկանում է աջակցել ԼՂ հարցի խաղաղ և շուտափույթ կարգավորմանը»,-ասել է Գաուկը:
Նա նաև նշել է, որ Գերմանիան կաջակցի Հայաստանին ԵՄ-ի հետ մերձեցման հարցում: «Գերմանիան ողջունում է ԵՏՄ-ում անդամակցությունից հետո Ձեր երկրի՝ Եվրամիությանը մերձենալու պատրաստակամությունը: Գերմանիան գործընկերային աջակցություն կցուցաբերի Ձեր երկրին»,- ասել է Գերմանիայի նախագահը: