Մարզահամերգային համալիրի գույքի համար բյուջեից 1 միլիարդ կհատկացվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը ներկայացրեց նախագիծ, որը վերաբերում էր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրից ավելի քան 1 մլրդ դրամի շարժական եւ անշարժ գույք գնելուն։ Այս նպատակով ըստ առաջարկի՝ վարչությանը ավելի քան մեկ միլիարդ դրամ պետք է հատկացվի:

Այս առնչությամբ վարչապետը ասաց. «Այդ միլիարդները ի՞նչ շարժական տեխնիկա է: Ես հասկանում եմ, որ դա բեռ է ու բարդ է բիզնես ծառայության համար, սակայն այլ տարբերակ չունենք, մենք պետք է ճիշտ կառավարիչ ունենանք: Ամբողջ աշխարհում համալիրները փող են աշխատում: Այս ոլորտը պետք է տանք մի կառավարչի, ասենք՝ մեզնից փող մի ուզի, հլը մի բան էլ դու շահույթ ունեցի ու մի հատ էլ հարկ տուր»:




Լրահոս