Հոկտեմբերի 7-ին եւ 11-ին Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնություն որակավորան փուլի վերջի երկու հանդիպումներն է անցկացնելու:
Հոկտեմբերի 7-ին հավաքականը արտագնա խաղում մրցելու է Լյուքսեմբուրգի հետ, իսկ 4 օր անց Երեւանում ընդունելու է Ուելսի ընտրանուն:
Հանդիպմումներին նախապատրաստվելու համար Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը հոկտեմբերի 3-ից ուսումնամարզական հավաք է անցկացնելու ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքի հաղորդմամբ, մինչեւ 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը հավաքական է հրավիրել հետեւյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ
Արման Մելիքսեթյան «Արարատ»
Գրիգոր Մակարյան «Բանանց»
Պաշտպաններ
Արամ Շահնազարյան «Փյունիկ»
Արմեն Մանուչարյան «Փյունիկ»
Սերոբ Գրիգորյան «Փյունիկ»
Արթուր Քարտաշյան «Փյունիկ»
Համլետ Ասոյան «Գանձասար-Կապան»
Գևորգ Խուլոյան «Բանանց»
Կիսապաշտպաններ
Գոռ Աղբալյան «Հերակլես» (Հոլանդիա)
Արտյոմ Սիմոնյան «Ցյուրիխ» (Շվեյցարիա)
Ալիկ Առաքելյան «Փյունիկ»
Պետրոս Ավետիսյան «Փյունիկ»
Հակոբ Հակոբյան «Բանանց»
Ալեքսանդր Հովհաննիսյան «Բանանց»
Նաիրի Մինասյան «Բանանց»
Հարձակվողներ
Ռազմիկ Հակոբյան «Փյունիկ»
Էրիկ Պետրոսյան «Փյունիկ»
Օրբելի Համբարձումւյան «Բանանց»