Ռուսատանը հոկտեմբերի 1-ից ստանձնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նշվում է, որ այս ամիս կարող է ավարտվել ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղարի ընտրության գործընթացը:
ՄԱԿ-ի ԱԽ-ի առաջին նիստը կկայանա հոկտեմբերի 3-ին: Այս պահին, ինչպես գործակալությանը հայտնել են ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչությունում, պլանավորվում է անցկացնել մոտ 20 նիստ:
Հիմնական թեմաները կլինեն Սիրիայի, Լիբանանի, Եմենի խնդիրները:
Ինչպես նաև հոկտեմբերի 25-ին բաց բանավեճերի ժամանակ կդիտարկվի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թեմայով զեկույցը: