«Ընտրատեղամասերում եղել են կուտակումներ, արձանագրվել են խախտումներ, 10 տեղամասերում նույնիսկ փորձել են նկարել իրենց քվեաթերթիկները։ Ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ խոսակցություններ կան, բայց այս պահին չեմ կարող ոչինչ ասել։ Կան կուտակումներ Դիմաց թաղամասում, Տարոն 2 թաղամասում»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված Վանաձորի քաղաքապետի թեկնածու Արամ Խաչատրյանը:
Վերջինս քվեարկել է հանուն նոր Վանաձորի, նոր կյանքի, հանուն երեխաների վաղվա օրվա։