Փաստեր, որոնց իմացությունը կփրկի ձեր կյանքը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեզանից յուրաքանչյուրին հայտնի են անվտանգության գլխավոր կանոնները: Սակայն երբեմն անսպասելի հանգամանքներ են լինում, երբ մենք կորցնում ենք վերահսկողությունը և չենք իմանում՝ ինչ անել:

Այս կարևոր կանոնները կարող են փրկել ձեր կյանքը:

1. Մի օգտագործեք բջջային հեռախոս քայլելիս

1

Անվտանգության հարցերի մասնագետները նշում են, որ հեռախոսի օգտագործումն ու միաժամանակ քայլելը ուղեղի բավականին մեծ լարվածություն են պահանջում, որն այդ պահին չեք կարող հաղթահարել: Դուք կլինեք մաքսիմալ անուշադիր և կույր այն բանի հանդեպ, թե ինչ է կատարվում ձեր շուրջը, և չեք կարող նկատել մոտեցող վտանգը:

2. Ճիշտ կարգավորեք կողային հայելիների դիրքը

2

Հետին պլանում դուք մշտապես պետք է տեսնեք ցանկացած մեքենա, որն ընթանում է ձեր հետևից: Հայելիները ուղղեք՝ գտնվելով վարորդի տեղում:

3. Ցուրտ եղանակին ճիշտ հագուստ ընտրեք

3

Բրդյա հագուստ հագեք, որն ունակ է կլանել ավելի շատ խոնավություն: Իսկ բամբակյա կամ այլ հագուստով առավել արագ կմրսեք:

4. Մի փքեցրեք փրկարարական ժիլետը՝ նախքան ինքնաթիռից դուրս գալը

4

Մասնագետները պնդում են, որ եթե դուք այնուամենայնիվ փքեցրել եք այն, ապա փրկարարական ժիլետը ձեզ կբարձրացնի վեր՝ դեպի ինքնաթիռի առաստաղը:

5. Կոկորդում կանգնած սնունդը դուրս բերեք Գեյմլիխի հնարքի օգնությամբ

5

Միացրեք բռունցքներն ու սեղմեք խեղդվողի պորտից մի փոքր բարձր հատվածը: Կրնկնեք՝ մինչ կանգնած սննդի դուրս գալը:

6. Ձեզ հետ ունեցեք հակաալերգիկ դեղեր 

6

Դուք երբեք չեք կարող կանխատեսել, թե որտեղ կարող եք բախվել ալերգիկ ռեակցիայի հետ:Հակաալերգիկ միջոցներն անհրաժեշտ կլինեն երկար ճանապարհորդությունների կամ արշավների ժամանակ:

7. Հիշեք, որ մարդկային օրգանիզմն առաջնորդվում է «3-ի կանոնով»

7

Մի շարք ուսումնասիրություններ ցույց են տվել, որ մարդիկ կարող են ապրել 3 րոպե առանց օդի, 3 ժամ առանց տանիքի էքստրեմալ պայմաններում, 3 օր առանց ջրի և 3 շաբաթ առանց սննդի:

8. Գազօջախի վրա բուսական յուղի այրման դեպքում արագ անջատեք այն և փակեք կափարիչը

8

Փրկարարները նշում են, որ ոչ մի դեպքում չի կարելի հանգցնել կրակը: Այդ դեպքում ջրի հատիկները կհայտնվեն թավայի հատակում և ավելի ուժեղ կսկսվի այրվել:

9. Մի հանեք դանակը կամ այլ սուր իր վնասվածքի միջից

9

Այն կանգնեցնում է արնահոսությունը, որի հետևանքները կարող են առավել վտանգավոր լինել: Դրա փոխարեն փորձեք նվազեցնել արնահոսությունը մինչ բուժօգնություն ցուցաբերելը:

10. Ուշադիր եղեք 3 րոպե թռիչքից հետո և 8 րոպե վայրէջքից առաջ 

10

Հետազոտությունների համաձայն՝ հենց այդ ժամանակ է տեղի ունենում ավիաաղետների 80% -ը:

11. Հրդեհի դեպքում որքան հնարավոր է մոտ եղեք հատակին կամ գետնին

11

Մասնագետները նշում են, որ հրդեհի դեպքում վտանգավոր վնասվածքների մեծ մասն առաջանում է ածխաթթու գազը շնչելու դեպքում, այլ ոչ թե այրվածքների: Մաքսիմալ մոտ եղեք գետնին կամ հատակին և այդպիսով տեղաշարժվեք հրդեհի տարածքով:

12. Եթե հասարակական վայրում ձեր ինքնազգացողությունը վատացել է, օգնություն խնդրեք միայն մեկ մարդուց

12

Այդ փաստը կարելի է բացատրել հոգեբանական հայտնի ֆենոմենով՝ պատասխանատվության զգացում, որի համաձայն՝ ամբոխից ստացված օգնության հնարավորությունն առավել քիչ է, քան կոնկրետ մեկ մարդուց:

13. Ձեզ հետ լապտեր ունեցեք

13

Միջոց է անսպասելի հարձակման կամ հանցագործության դեպքում: Եթե կասկածելի մարդու եք հանդիպել, որը պատրաստվում է հարձակվել, նրա վրա ուղղեք լապտերը:

14. Խուճապ հրդեհի դեպքում

14

Կարևոր է հիշել, թե որտեղ է գտնվում ելքը և չտրվել խուճապին:

15. Ձեզ հետ անձը հաստատող փաստաթուղթ ունեցեք 

15

Արտակարգ իրավիճակում անձը հաստատող և այլ կարևոր փաստաթղթեր կօգնեն արդյունավետ օգնություն ցուցաբերել ձեզ:




Լրահոս