Ռուսաստանը մտադիր է հասնել Ղազախստանի հետ առևտրաշրջանառության աճին. Պուտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը մտադիր է ջանքեր գործադրել, որպեսզի կրկին բարձրացնի Ղազախստանի հետ առևտրաշրջանառությունը: Այս մասին, ինչպես հայտնում է Life.ru-ն, ռուս-ղազախական բիզնես-ֆորումի շրջանակներում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«2015թ. առևտրաշրջանառությունը կազմել է 15,5 միլիարդ դոլար: Այո, իսկապես, համատեղ առևտրի ծավալները, ցավոք, նվազել են»,-ասել է Պուտինը:

«Նույնիսկ այս դժվարին պայմաններում գործնական հանրության աջակցությամբ երկու կողմերը ջանքեր կգործադրեն առևտրաշրջանառության աճին հասնելու համար»,-հավելել է ՌԴ նախագահը:




Լրահոս