Ամո Շարոյանը շնորհավորել է Ուսուցչի տոնի առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը շնորհավորել է Ուսուցչի տոնի առթիվ:

Նա մասնավորապես նշել է. «Սիրելի ուսուցիչներ, մանկավարժներ, մեր դաստիարակներ

Շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ:
Հավատացեք Ձեր տված կրթության և դաստիարակության շնորհիվ է, որ կյանք մտնելով մենք այսօր մեծ նվիրումով մասնակցում ենք մեր երկրի կայուն զարգացմանը, հզորությանը, անվտանգությանը և խաղաղության պահպանմանը: Կրթության ոլորտում հաջողությունը մեր ընդհանուր կյանքի առաջընթացի գրավականն է:

Սիրելի մանկավարժներ Ձեր տված կրթությամբ մենք շենացնում ենք մեր երկիրը և ամրապնդում անկախությունը: Այսօրվա տոնն մեր յուրաքանչյուրինս է, մեր ուսուցչինն է, էությամբ համամարդկային տոն է:
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ցանկանում եմ հաջողություններ ամբողջ կյանքի ընթացքում: Թող Ձեր աշակերտներ դաստիարակելու հմտությունները կյանքում միայն օգնեն և օժանդակեն մեր անկախության սերունդին: Ազատ ու Անկախ Հայաստանի զավակներին, մրցակցային կրթության միջոցով մենք կհասնենք մեր նպատակների իրականացմանը:
Սիրելի ուսուցիչներ շնորհակալություն մեր դպրոցներում աշխատելու, դաստիարակելու, գիտելիք տալու համար: Մեր այսօրվա համար, Դուք մեր համար այնպիսի արժեք եք, որը միայն մեծարման է արժանի:
Մաղթում եմ առողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություններ:

Աստված Ապավեն»




Լրահոս