Գուրգեն Արսենյանի օգնականի դանակահարության գործով հայտնի Անդրանիկ Գաբրիելյանը կտրել է երակները. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում քիչ առաջ արտառոց դեպք է տեղի ունեցել: «Նուբարաշեն» ՔԿՀ-ից կտրած-պատռած վերքերով բանտարկյալ է տեղափոխվել Էրեբունի բժշկական կենտրոն: Բանտարկյալը կալանավորված Անդրանիկ Գաբրիելյանն է:

Հիշեցնենք, որ նա կալանավորվել էր Երևանում ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի մասնակցությամբ ծեծկռտուքի փաստով հարուցված քրեական գործի շրջանակում:

Նշենք, որ shamshyan.com-ի տեղեկություններով` Անդրանիկ Գաբրիելյանը, ի նշան բողոքի՝ կտրել է երակները:

 




Լրահոս