Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատելու նախագիծը կառավարության նիստի օրակարգում է. նա կառավարություն եկավ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատելու մասին որոշման նախագիծը ՀՀ կառավարության` հոկտեմբերի 6­-ի նիստի օրակարգում է: Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է, որ ՀՀ կառավարության e­gov.am կայքից: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 88.1­-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6­-ի ՆՀ­728 հրամանագրի 1.7­րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է. Սուրիկ Խաչատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,­-նշվում է որոշման նախագծում:

Կառավարությունը մեկ այլ որոշմամբ Սյունիքի մարզպետ կնշանակի Վահե Հակոբյանին:

Հիշեցնենք, որ երեկ արդեն ArmLur.am-ը հայտնել էր, որ Սուրիկ Խաչատրյանն ազատվել է աշխատանքից և նրան կփոխարինի Վահե Հակոբյանը:

Քիչ առաջ մեր թղթակիցը հայտնեց նաև, որ Սուրիկ Խաչատրյանը մտել է կառավարության շենք: Մեր թղթակցի հարցին, թե ինչու է եկել, նա պատասխանել է, որ թղթերն է հանձնելու: Սուրիկ Խաչատրյանը, սակայն երկար չի մնացել ներսում, նա շտապ դուրս է եկել` հանձնելով ձեռքի թղթապանակը:

14614485_1327123537327694_706916995_o

14600512_1327123533994361_821662215_o




Լրահոս