Թուրքիայում Ադրբեջանի ներդրումները կհասնեն 20 միլիարդ դոլարի. Ալիև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Թուրքիայում Ադրբեջանի ներդրումները կհասնեն 20 միլիարդ դոլարի, գրում է Ermenihaber-ը: Այս մասին Ալիևը հայտարարել է 23-րդ Համաշխարհային էներգետիկ համաժողովում ելույթի ժամանակ: Ալիևը նշել է, որ Ադրբեջանն իր գազը համաշխարհային շուկա արտահանելու համար Թուրքիայում մի շարք նախագծեր է իրականացրել:

Ալիևը տեղեկացրել է, որ ադրբեջանական գազը համաշխարհային շուկա կարտահանվի 45 միլիարդ դոլար արժողություն ունեցող «Հարավային գազային միջանցքի» շրջանակներում իրականացվող 4 նախագծերի միջոցով:

Ըստ Ալիևի՝ «Հարավային գազային միջանցքի» ամենակարևոր նախագծերից մեկը Տրանսանատոլիական գազատարն է (TANAP), որի կյանքի կոչման առաջին քայլն արել են Թուրքիան և Ադրբեջանը 2012 թվականին Ստամբուլում:

«TANAP-ի մասին պայմանագիրը պատմական է, այլ կարևոր նախագծերի հետ չեմ համեմատում: Ապագայում մի շարք երկրներ կարող են միանալ այս նախագծին: TANAP-ը մեծ դերակատարություն է ունենալու երկու երկրների էներգետիկ անվտանգության ապահովման տեսանկյունից»,-ասել է Ալիևը:




Լրահոս