«Հիմնադիր խորհրդարանի» անդամներ Ժիրայր Սեֆիլյանն ու Վարուժան Ավետիսյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից նամակ-հորդոր են ուղղել Կարո Եղնուկյանին՝ հորդորելով նրան դադարեցնել հացադուլը:
«Սիրելի Կարո
Հացադուլը քաղբանտարկյալի համար պայքարի ծայրահեղ միջոց է:
Սակայն այս մարդատյաց եւ հակահայ ռեժիմի համար մարդու կյանքը եւ առողջությունը ոչ մի արժեք չունեն:
Միեւնույն ժամանակ՝ քո հացադուլի շնորհիվ քո եւ մյուս քաղբանտարկյալների իրավունքների խախտումներն ավելի լայն հանրային ու միջազգային ուշադրության արժանացան:
Հորդորում ենք քեզ բավարարվել այդ արդյունքով ու խնայել առողջությունդ եւ ուժդ ու եռանդդ օգտագործել պայքարի նպատակին այլ ձեւերով ծառայելու ուղղությամբ»,-ասված է նամակ-հորդորում: