Գերտերություններն ասում են` ինչ անում եք արեք և հեռվից հետևում են գործողություններին. ազատամարտիկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ադրբեջանական կողմը կրկին դիվերսիոն ներթափանցման փորձ է իրականացրել, սակայն անհաջողության մատնվելով կրկին ետ շպրտվել: Վերջին օրերին սահամանային լարվածություն է նկատվում: ArmLur.am-ը պատերազմի հավանական վերսկսման մասին զրուցեց ազատամարտիկ Ժորա Ֆարյանի հետ:

Ազատամարտիկ Ժորա Ֆարյանի խորին համոզմամբ առաջիկայում լայնամասշտաբ գործողություններ չեն լինի. «Խոշոր մասշտաբի պատերազմական գործողություններ չեն լինի, պատերազմ հրահրողները ո՛չ մենք ենք, ո՛չ Ադրբեջանը: Գերտերություններն ասում են մի քանի օր ինչ անում եք արեք և հեռվից հետևում են գործողություններին»:

Ազատամարտիկի կարծիքով` կեղծ են այն հայտարարությունները, թե ապրիլին մեր կողմը տեղյակ էր ռազմական գործողությունների վերսկսումից. «Ես ապրիլյան դեպքերը պատերազմ չեմ համարել, Հայաստանի իշխանություններն են, որ հայտարարում են, թե իրենք էնպես արեցին, որ կասեցվեց, հակառակ դեպքում Ադրբեջանը Երևանը կգրավեր, բայց Ադրբեջանը նման մտադրություն չի ունեցել, սրիկայի նման հարձակվել է խրամատների վրա: Իշխանություններն իրենց 25 տարվա դավաճանությունը փորձում են մեղմել, ասելով, թե իրենց աշխատանքի շնորհիվ պատերազմը կանխվեց, սակայն այն կանխվել է միայն մեր զինվորների շնորհիվ»:

Ժորա Ֆարյանը վստահ է, որ եթե անգամ ռազմական գործողություններ էլ լինեն, մենք պատրաստ ենք դիմակայել դրան, ինչպես հինգ հազար տարիների ընթացքում. «Ես գտնում եմ, որ Հայաստանում  երկու տեսակի ազգ կա, մարդիկ, ովքեր պաշտպանում են երկիրն ու ցավում են նրա համար, և կան պետության հետ կապ չունեցող անձիք, ովքեր այսօր իշխում են երկիրը»:

Լիլիթ Շաբոյան




Լրահոս