Պետական բյուջեի եկամուտների մասով թերակատարումն ամենամեծն է լինելու. հարկային տեսուչները դիմում են ծայրահեղ քայլերի (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա վերջին` չորորդ եռամսյակում պետական բյուջեի եկամուտները պետք է կազմեն 403 միլիարդ 700 միլիոն դրամ, որպեսզի «ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի մասին» օրենքը կատարվի: Բայց քանի որ նման հեռանկարն իրատեսական չէ, ակնհայտ է, որ պետական բյուջեի եկամուտների մասով թերակատարումը` վերջին հինգ տարիների կտրվածքով, ամենամեծն է լինելու:

Մեր տեղեկություններով՝ արդեն տասն օր է՝ հարկային տեսուչները իրենց վերահսկողության տակ գտնվող տնտեսվարողներին համոզում-հորդորում են սովորականից ավել հարկ վճարել, ինչպես նաեւ մի փոքր բարձրացնել աշխատավարձերի չափը, որպեսզի եկող տարվա սկզբից եկամտային հարկի վճարումների չափերը եւս ավելանան: Ավելին՝ ըստ լուրերի՝ հարկայինի աշխատակիցները չեն թաքցնում, որ պարտադրված են նման հորդորով դիմում գործարարին, քանի որ հակառակ դեպքում եկող տարվա սկզբին պետական բյուջեն կարող է շատ ծանր կացության մեջ հայտնվել:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Վահագն Հովակիմյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս