Ադրբեջանը պարբերաբար լարվածություն է ստեղծում շփման գծում` ավելացնելով կրակոցների քանակը. Վիգեն Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 1-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում տիրող իրավիճակը, ընդգծել է, որ վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանը պարբերաբար լարվածություն է ստեղծում շփման գծում` ավելացնելով կրակոցների քանակը և մեծացնելով կիրառվող զենքերի տրամաչափը: Վերոնշյալ սադրանքներին Հայաստանի զինված ուժերը պատասխանում են միայն խիստ անհրաժեշտության դեպքում` հավատարիմ մնալով որդեգրած զսպման մարտավարությանը:

Դեսպան Կասպրչիկն իր հերթին նշել է, որ ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի գրասենյակը շարունակական աշխատանքներ է իրականացնում շփման գծում լարվածության նվազման նպատակով և հույս հայտնել, որ առաջիկայում կհաջողվի առաջընթաց գրանցել վերոնշյալ ուղղությամբ:




Լրահոս