ՀՀ և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և ՖրանկՎալտեր Շտայնմայերը նոյեմբերի 3ին կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող հարցեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը՝ վկայակոչելով «Ռիա Նովոստի»ն, այս մասին հաղորդում է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը: «Բանակցությունների հիմնական թեմաներն են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը և Հայաստանի ու Գերմանիայի միջև երկկողմ հարաբերությունները», նշված է Գերմանիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարարությունը հաղորդել էր, որ Բեռլին կատարելիք այցի ընթացքում Նալբանդյանը հանդիպում կունենա նաև ԳԴՀ կանցլերի արտաքին քաղաքական և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ։ ԱԳ նախարարը ՖրիդրիխԷբերտ հիմնադրամում հանդիպում կունենա Գերմանիայի խորհրդարանի անդամների և առաջատար քաղաքագետների ու փորձագետների հետ