Որքան ունեցվածք ունի ֆինանսների նորանշանակ ՀՀԿ-ական փոխնախարարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ֆինանսների նորանշանակ ՀՀԿ-ական փոխնախարար Կարեն Թամազյանը հայտարարագրել է, որ ունի մեկական բնակարան եւ մեկական «Volkswagen Golf 1.8» մակնիշի ավտոմեքենա: Նրա դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 14 մլն դրամ, 28 հազար դոլար եւ 24 հազար եվրո: Բացի այս, նորանշանակ փոխնախարարի հանձնած փոխառությունները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 35 հազար եվրո եւ 25 հազար դոլար: Իսկ որպես եկամուտ վերջինս հայտարարագրել է իր աշխատավարձը, որը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 10 մլն 329 հազար 469 դրամ:

Նշենք, որ Թամազյանը 2013-2014թթ զբաղեցրել է ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի, իսկ 2014-2016թթ. հոկտեմբերին աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը: Ստացվում է, որ Թամազյանը զբաղեցնելով նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը՝ ամսական ստացել է ավելի քան 1 մլն դրամ աշխատավարձ: Հետաքրքրիր է, թե որքան կկազմի նրա աշխատավարձը արդեն որպես փոխնախարար:




Լրահոս