Պակիստանում գնացքների բախման հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պակիստանի հարավում Zakaria Express և Fareed Express երկու ուղևորատար գնացքների բախման արդյունքում առնվազն 17 մարդ է զոհվել, փոխանցում է Dawn պարբերականը:

Հաղորդվում է, որ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել ավելի քան 30 մարդ:

Ընդ որում, նշվում է, որ ուղևորներից շատերը մնում են փլատակների տակ:

Ներկա պահին փրկարարները նրանց դուրս բերելու ուղղությամբ աշխատանքներ են տանում:




Լրահոս