Հայաստանի ազգային հավաքականն այսօր՝ նոյեմբերի 6-ին սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Հայաստանի հավաքականը Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ նախապատրաստվել ու ԱԱ-2018-ի որակավորման փուլի՝ Մոնտենեգրոյի դեմ խաղին:
Այսօր տեղի ունեցած առաջին մարզմանը մասնակցեցին հետևյալ ֆուտբոլիստները.
Դարպասապահներ
Արսեն Բեգլարյան «Ալաշկերտ»
Անատոլի Այվազով «Շիրակ»
Գրիգոր Մելիքսեթյան «Գանձասար-Կապան»
Պաշտպաններ
Լևոն Հայրապետյան, «Փայքան», Իրան
Հրայր Մկոյան, «Էսթեղլալ», Իրան
Վարազդատ Հարոյան «Փադիդե», Իրան
Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»
Կամո Հովհաննիսյան, «Փյունիկ»
Արթուր Քարտաշյան, «Փյունիկ»
Սերոբ Գրիգորյան, «Փյունիկ»
Կիսապաշտպաններ
Մարկոս Պիզելլի, «Ալ Ֆուջեյրա» (ԱՄԷ)
Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)
Էդգար Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)
Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»
Կարեն Մուրադյան, «Ալաշկերտ»
Դավիթ Հակոբյան, «Շիրակ»
Հարձակվողներ
Արթուր Սարկիսով «Մորդովիա» (Ռուսաստան)
Վարդան Պողոսյան, «Փյունիկ»
Գեղամ Կադիմյանը չի մասնակցել մարզմանը, քանի որ հենց նոր էր ժամանել Երևան:
Ռուսլան Կորյանը Երևան կժամանի այսօր:
Դավիթ Մանոյանը, Տարոն Ոսկանյանը և Հենրիխ Մխիթարյանը՝ նոյեմբերի 7-ին, իսկ Գևորգ Ղազարյանը՝ նոյեմբերի 8-ին:
Նախապես հրավիրված ֆուտբոլիստներից Պետրոս Ավետիսյանը չի միացել հավաքականին վնասվածքի պատճառով: